Մոսկվայի և Թբիլիսիի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարց օրակարգում չկա: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Քանի դեռ լուծված չէ Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցը, որոնք Թբիլիսին իր տարածքն է համարում, այդ թեմայի քննարկումը չի կարող օրակարգում լինել»,- ասել է Խուցիշվիլին ճեպազրույցում՝ պատասխանելով Վրաստանի և Ռուսաստանի միջև նման կարգավորման հնարավորության մասին հարցին։
Նախարարը նշել է, որ օրակարգում չկա նաև Վրաստանի և Ռուսաստանի միջև, այդ թվում՝ Աբխազիայի տարածքով, լրացուցիչ տրանսպորտային միջանցքների ստեղծման թեման։