ԱՄՆ-ը որևէ սահմանափակում չի ներկայացրել Ուկրաինային ամերիկյան զենքով Ղրիմին հարվածելու համար: Այդ մասին CNN հեռուստաալիքի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Մենք ասել ենք, որ թույլ չենք տա Ուկրաինային ամերիկյան և արևմտյան զենքերով հարվածել Ռուսաստանին: Բայց մենք որևէ սահմանափակում չենք հաստատել Ուկրաինայի համար միջազգայնորեն ճանաչված տարածքներին հարվածելու համար: Իսկ Ղրիմը Ուկրաինա է»,- ասել է Սալիվանը:
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը նշել է նաև, որ Միացյալ Նահանգները դեռ վերջնական որոշում չի կայացրել F-16 կործանիչներն Ուկրաինային փոխանցելու վերաբերյալ: Դեռևս որոշված չէ, դա կանի Պենտագո՞նը, թե՞ ԱՄՆ դաշնակիցները՝ եվրոպական երկրներից։