Ռուսաստանը մտադիր է ստեղծել նոր «էլիտար» հարվածային ավիախումբ՝ «Փոթորիկ» ծածկանունով, Ուկրաինայում առաջադրանքներ կատարելու համար։
Այս մասին գրում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը՝ հղում անելով իր հետախուզական տվյալներին։ Նոր ավիախումբը, հավանաբար, բաղկացած կլինի Սու-24 և Սու-34 կործանիչ-ռմբակոծիչների առնվազն մեկ էսկադրիլիայից, ինչպես նաև հարվածային ուղղաթիռներից։
«Ինքնաթիռների այս տեսակների համադրությունը հուշում է, որ խումբը մեծ դեր է խաղալու ցամաքային հարձակումներում»,- գրում է բրիտանական հետախուզությունը։
Նշվում է նաև, որ ՌԴ ՊՆ-ն ցանկանում է ներգրավել որակյալ և նպատակասլաց օդաչուների՝ նրանց առաջարկելով բարձր աշխատավարձ, ինչպես նաև հավաքագրել թոշակի անցած օդաչուներին: