ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին հրավիրած ասուլիսի մեկնարկին ներկայացրեց պետական բյուջեի հարկային եկամուտների փաստացի կատարողականը:
Ըստ վարչապետի՝ 2022 թվականի պետբյուջեի հարկային եկամուտների փաստացի կատարողականը կազմել է 1 տրիլիոն 926 միլիարդ դրամ:
«Սա այն գումարն է, որը փաստացի մուտքագրվել է պետական բյուջե, և սա 2020 թվականի «Պետբյուջեի մասին» օրենքի ընդունման պահին նախատեսվածից ավելի է շուրջ 2 միլիարդ դրամով կամ 4 տոկոսով»,- ասաց նա:
Վարչապետը հիշեցրեց՝ 2021-2022 թթ. Հայաստանի Կառավարությունը ձեռք է բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 21.8 տոկոս բաժնեմասը, և այդ հանգամանքների բերումով 2022-ի վերջից մասնակցում է կոմբինատի կառավարմանը:
Վարչապետը նշեց նաև, որ 2022-ին ԶՊՄԿ-ն վճարել է պատմականորեն աննախադեպ բարձր թվով հարկեր՝ 145 մլրդ 636 մլն դրամ: