Բնակարանաշինությանը զուգահեռ ակտիվ փուլում է մարզային ճանապարհների ու դպրոց-մանկապարտեզների կառուցումը: Սյունիքում 40 կրթահամալիր կկառուցվի: Դրանք հաճախելու հնարավորություն կունենան թե տվյալ բնակավայրի, թե շրջակա գյուղերի երեխաները՝ պետությունը կտրամադրի ավտոբուսներ՝ աշակերտների և ուսուցիչների փոխադրումն ապահովելու համար:
Շենքային լավ պայմանների բարելավմանը զուգահեռ, մարզային ղեկավարությունը նշում է՝ փորձում են խրախուսել ուսուցիչներին ատեստավորում անցնել՝ սեփական գիտելիքների հաշվին աշխատավարձը բարձրացնելու համար:
Մանրամասները՝ Ռոզա Խաչատրյանի տեսանյութում: