Մայիսի 21-ին՝ ժամը 08:13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գևորգ Չաուշի արձանի մոտակայքում գտնվող «Նոր Զովք» սուպերմարկետի պահեստում։
Ինչպես տեղեկացնում են Փրկարար ծառայությունից՝ հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։