Նախորդ տարվանից սկսած Հայաստանում հանկարծ աճել են նվիրատվությունները: Ինչու, որովհետև շատերը խուսափում են առուվաճառքի ձևակերպումից: Պատճառը 300 հազար դրամից ավելի գործարքներն անկանխիկ իրականացնելու օրենքի պահանջն է: Այս փոփոխությունը, ոլորտի մասնագետները դրական են համարում, բայց փաստում են՝ քաղաքացիները հաճախ խուսափում են դրանից՝ կանխիկացման դեպքում գումար չկորցնելու, սեփական՝ իրական եկամուտները թաքցնելու ու մի շարք այլ պատճառներով:
Բայց նվիրատվության կամ շուկայականից անհամեմատ ցածր գնով գործարքից հետո, վաճառողի սնանկ ճանաչվելու դեպքում գնորդը կարող է մեծ վնասներ կրել:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում: