Մայիսի 22-23-ն այցով Հայաստանի Հանրապետությունում կգտնվի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ մայիսի 22-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Լեո Դոքերթիի հանդիպումը: