Ռուսաստանի սահմանամերձ շրջաններում մի քանի հազար պաշտպանական կառույցներ ամբողջությամբ կահավորվել են՝ հայտնել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:
«Ռուսաստանի սահմանամերձ շրջանների և նոր սուբյեկտների տարածքներում մի քանի հազար պաշտպանական կառույցների հագեցումը սարքավորումներով ամբողջությամբ ավարտվել է։ Միջոցներ են հատկացվել հատուկ տեխնիկական ծածկույթի կազմակերպման համար, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման և հակազդման միջոցների ձեռքբերման համար»,- ասել է Միշուստինը ՌԴ զինված ուժերի կարիքների ապահովման համակարգող խորհրդի նիստում: