«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ Բախմուտ քաղաքն ամբողջությամբ անցել է ռուսական կողմի վերահսկողության ներքո:
Նա նաև տեղեկացրել է, որ մայիսի 25-ից «Վագներն» իր ստորաբաժանումները դուրս կբերի Բախմուտից՝ հանգստանալու և վերապատրաստվելու համար, իսկ քաղաքը կհանձնվի ՌԴ ՊՆ-ին։
Ռուսաստանը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանել Պրիգոժինի հայտարարությունը:
Ուկրաինական կողմը, սակայն, հերքել է տեղեկությունը: Ուկրաինայի զինված ուժերի Արևելյան խմբավորման ներկայացուցիչ Սերգեյ Չերևատին նշել է, որ ուկրաինական ստորաբաժանումները կանգնած են քաղաքի հարավարևմտյան մասում և թույլ չեն տալիս ռուսական կողմի առաջխաղացումը: «Բախմուտում ընթանում են ծանր մարտեր: Իրավիճակը ծայրահեղ է: Մեր զորքերը պահում են պաշտպանությունը «Ինքնաթիռ» կոչվող հատվածում: Այ պահին մեր զինվորներ վերահսկում են այնտեղի որոշակի արդյունաբերական և ենթակառուցվածքային օբյեկտներ, մասնավոր հատվածը»,- ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ ասել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը: