Չինաստանը, Ղրղըզստանը և Ուզբեկստանը «Կենտրոնական Ասիա-Չինաստան» գագաթնաժողովում եռակողմ փաստաթուղթ են ստորագրել Ռուսաստանի տարածքը շրջանցող երկաթուղու կառուցման վերաբերյալ:
Նոր ճանապարհի կառուցման մասին համաձայնագիրը կնքվել էր 2022 թվականի սեպտեմբերի 14-ին՝ Սամարղանդում անցկացված ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում։ Նոր փաստաթուղթը կսահմանի ծրագրի իրականացման հաջորդական քայլերը, ինչպիսիք են նախագծի մշակումը, ներդրումների և ֆինանսավորման մոդելի հետազոտումը և սահմանումը:
«Կենտրոնական Ասիա-Չինաստան» գագաթաժողովն անցկացվել է ՉԺՀ Սիան քաղաքում մայիսի 18-19-ը: Դրան մասնակցել են նաև Ղազախստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի նախագահները: