Ունենք դեղձի ցոգոլ, որ լիարժեք մաքուր է, եթե չսրսկեինք, վրան կարմիր պուտեր կառաջանային, չէր խոշորանա կամ կթափվեր։
Հացիկցի Մարտիրյան եղբայրները հույս ունեն, որ այս տարի ծիրանի ու դեղձի ոչ միայն առատ, այլև առողջ ու խոշոր բերք են ունենալու։ Թեև վաղուց են զբաղվում այգեգործությամբ, բայց նոր-նոր են սկսել գրագետ մշակել հողը։ Խորհուրդներով նրանց օգնում է գիտաարտադրական կենտրոնը, որի հիմնադիրները պարբերաբար այցելում են իրենց շահառուներին։
Աննա Գրիգորյան (գիտաարտադրական կազմակերպության համահիմնադիր) - Մի բան է, երբ արտադրում ես որակապես լավ ապրանք, այլ բան է, եթե կիրառում ես ճիշտ և գրագետ։ Մենք ֆերմերին հնարավորություն ենք տալիս մինիմալ ծախսերով ապահովել մաքսիմալ շահույթ։
Տարատեսակ պարարտանյութերի փոխարեն եղբայրներն այս տարի կիրառել են ագրոկենտրոնի՝ միկրոտարրերով հարուստ՝ չոր, հեղուկ և միջատասպան պարարտանյութերը։ Դրանք ոչ միայն բարձրացնում են ծառի իմունային համակարգը, այլև կանխարգելում բակտերիալ, այդ թվում՝ սնկային հիվանդությունները։
Հովհաննես Մարտիրյան (այգեգործ) - Եթե այս տեխնոլոգիան աշնանը կիրառեինք, այս պատկերը չէինք ունենա, գանունը կբացվեր, ծառերը կկանաչեին ու հիվանդություն չէին ունենա։
Հայկական արտադրության պարարտանյութերը պարունակում են ազոտ, ֆոսֆոր, կալիում և այլ միկրոտարրեր։ Հիվանդությունները կանխարգելելու և բարձր բերքատվություն ապահովելու համար արտադրողները խորհուրդ են տալիս այգու բուժումն ու սնուցումը կատարել միաժամանակ։ Փորձը ցույց է տվել, որ անգամ ցրտից վնասված ծառերն ու խաղողի վազերը վերականգնվել են։
Աննա - Անկախ այն հանգամանքից, որ եղանակային պայմաններն անբարենպաստ էին, ձևավորված բոլոր ծաղիկները պտղակալել են, ունենալու ենք բերքատվության լիարժեք մակարդակ։
Հացիկցի եղբայրները ախտահանում-բուժում-սնուցումն ու պարարտացումն անում են գրեթե միաժամանակ։ Իսկ որպեսզի սնունդը հողում տարրալուծվի և արմատից տերև լիարժեք հասնի, հողը փխրեցնում են ծառի բնից մոտ 2 մետր հեռավորությամբ։
Հովհաննես Բարխոյան (հողագործ) - Փխրեցնում ենք, որ պարարտանյութը անցնի հողի տակ, ու հեղուկը հեշտ խմի։
Լևոն Մարտիրյան (այգեգործ) - Պարարտանյութը սովորաբար մոտիկ են լցնում ծառի բնին, բայց ճիշտը սաղարթից դուրս լցնելն է, որ մազարմատներից նորմալ քաշի։
Արտակ - Բողբոջը կար, բայց չէր բացվում, իսկ հիմա սաղ բացվել է։
Արտակ Կարապետյանն էլ համալիր բուժմամբ ու պարարտացմամբ բարձրացրել է ծերացած ծառերի դիմադրողականությունը։ Նրա 20 տարեկան դեղձենիները չորանալու եզրին էին։ Այգեգործը ծառերի կյանքը ևս 4 տարով երկարացրել է հայկական պրեպարատների՝ համաժամանակյա կիրառմամբ։
Արտակ Կարապետյան (այգեգործ) - Էտում էի, պատահական զգացի, որ նեխահոտ է գալիս: Մտածեցի՝ ոնց պայքարեմ, որ ծառերը չչորանան, որոշեցի այդ ձևով անեմ, ու այս տարի էդ հոտը չկա։
Եթե բնությունը անակնկալներ չմատուցի, հացիկցիները գրագետ մշակության շնորհիվ այս տարի ծիրանի, դեղձի, խաղողի, սալորի հարուստ բերք կհավաքեն։ Հույս ունեն՝ ոռոգման ջուրն էլ առատ կլինի՝ ինչպես հիմա։
Հեղինակ՝ Հայկուշ Ասլանյան