Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին բոյկոտ է հայտարարել Georgian Airways ավիաընկերությանը ու ևս մեկ անգամ բացասական վերաբերմունք է հայտնել Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնմանը:
Զուրաբիշվիլին քաղաքացիներին կոչ է արել միանալ բոյկոտին: Նրա պնդմամբ՝ ավիաընկերության որոշումն անընդունելի է երկրի բնակչության մեծ մասի համար:
Նախագահը կառավարությանը կոչ է արել օգտվել ԱՄՆ-ի և Եվրամիության պատժամիջոցների ցուցակներից և արգելել դրանցում ներառված ռուսաստանցիների մուտքը Վրաստան։