Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հիրոշիմայում Յոթի խմբի գագաթնաժողովի շրջանակում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն ասել է, որ Կիևին ցուցաբերվող ռազմական օգնությունն ամրապնդվում է զինամթերք փոխանցելու և կործանիչների մատակարարման հարցով կոալիցիա ստեղծելու միջոցով:
Եվրոպական խորհրդի ղեկավարի ներկայացուցչի խոսքով՝ Միշելն աջակցություն է հայտնել 2023 թվականից հետո նոր երկարաժամկետ մակրոֆինանսատնտեսական օգնության փաթեթի նախապատրաստմանը: Դիվանագետի խոսքով՝ ԵՄ-ն կաշխատի նաև G7-ի գործընկերների հետ, որպեսզի հարված հասցնի Ռուսաստանի տնտեսության հիմնասյուներին:
Զելենսկին իր հերթին անթույլատրելի է համարել ԵՄ որոշ երկրներում հունիսի 5-ից հետո ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման սահմանափակումների երկարաձգումը: Եվրահանձնաժողովը մայիսի 2-ից հունիսի 5-ն արգելել է Ուկրաինայից հացահատիկի արտահանումը Բուլղարիա, Հունգարիա, Լեհաստան, Ռումինիա և Սլովակիա՝ թույլ տալով դրա արտահանումը ԵՄ մյուս երկրներ: