Իսպանիայում ռազմաօդային ուժերի ցուցահանդեսի ժամանակ կործանվել է ամերիկյան արտադրության F-18 Hornet կործանիչը: Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ օդաչուն կարողացել է իրեն դուրս նետել ինքնաթիռից:
Կործանիչը վթարի է ենթարկվել Իսպանիայի հյուսիսարևելյան հատվածում գտնվող Սարագոսա ավիաբազայում: Այն բախվել է գետնին և պայթել: