Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են՝ նախարար Վահան Քերոբյանը մայիսի 19-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գիտական ներուժի առևտրայնացման մեխանիզմներին և գիտություն-տնտեսություն համակարգված կապին վերաբերող մի շարք հարցեր։
Անդրադարձ են կատարել այն գործիքակազմին, որը կապահովի պոտենցիալ առևտրային արժեք ներկայացնող գիտական արդյունքի հայտնաբերումից մինչև տեխնոլոգիաների առևտրայնացման գործընթացների իրականացումը։
Կողմերը խոսել են նաև գյուտերի և տեխնոլոգիաների առևտրայնացման շրջանակներում բարձրագույն կրթության, գիտության և նորարարության ոլորտների զարգացման առաջնահերթությունների մասին, մասնավորապես, անդրադարձել են գիտական հաստատությունների այլընտրանքային ֆինանսավորման ապահովմանը, որի արդյունքում այդ հաստատություններն ավելի ակտիվ կզբաղվեն կիրառական հետազոտություններով, ինչն էլ իր հերթին կավելացնի տնտեսական աճի ներուժը։