ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 142+000 - կմ150+700 հատվածը։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
8.7 կմ երկարությամբ ճանապարհահատվածն անցնում է Վայոց ձորի մարզով՝ Վայքի տարածաշրջանով։
Շինաշխատանքները մեկնարկել են 2023 թ.։ Շինարարությունը կատարում է «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Պռոշաբերդշին» ՍՊԸ-ն։
Հողային աշխատանքներն ավարտվել են։ Այս պահին աշխատանքներ են տարվում արհեստական կառուցվածքների վրա, ինչպես նաև կատարվում է հիմքի շերտի քանդում, իրականացվում է նաև գաբիոնային շարվածք։