Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են՝ Անահիտ Մանասյանը մայիսի 19-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն:
Մասնակցել են ստորաբաժանումների ղեկավարներն ու աշխատակիցները: Քննարկվել են աշխատանքի կազմակերպման մեթոդաբանությանը վերաբերելի հարցեր:
Պաշտպանը հատուկ անդրադարձ է կատարել քաղաքացիների ընդունելության գործընթացի և նրանց կողմից ստացվող դիմում-բողոքների ուսումնասիրության պատշաճ կազմակերպմանը և նշել, որ Մարդու իրավունքների պաշտպանին դիմած յուրաքանչյուր մարդ պետք է անհատական և մասնագիտական որակյալ մոտեցում ստանա։
Խորհրդակցության վերջում Անահիտ Մնասյանը տվել է համապատասխան հանձնարարականներ: