Վրաստանի խորհրդարանում լիագումար նիստի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել` ՌԴ հետ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման պատճառով։ Միջադեպի կադրերը հայտնվել են տեղական հեռուստաընկերությունների ուղիղ եթերում:
Միջադեպը տեղի է ունեցել Վրաստանի ՆԳ նախարարի ելույթից հետո: Պատգամավոր Գեորգի Վաշաձեն քննադատել է ՌԴ հետ ուղիղ ավիահաղորդակցության վերսկսումը: Երբ նա վերադարձել է իր տեղը, իշխանական մեծամասնությունից նրա գործընկեր Դաչի Բերայան վիրավորել է նրան, և սկսվել է ծեծկռտուքը:
Վրաստանում մի քանի հարյուր մարդ բողոքի ակցիա է իրականացնում մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում` խորհրդարանի շենքի առջև: Նրանք նույնպես բողոքում են Վրաստանի ու Ռուսաստանի միջև ուղիղ ավիաչվերթների վերականգնման դեմ: Ակցիան կազմակերպել են ընդդիմադիր մի քանի ուժեր: