«Արմենիա» ՀԲԿ գլխավոր տնօրենի վիրաբուժական գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը 1lurer.am-ին մանրամասներ է հայտնել Բաշինջաղյան փողոցում վիրավորում ստացած քաղաքացու առողջական վիճակի մասին:
«Վիրավորի վիճակը համապատասխանում է հետվիրահատական շրջանին՝ բավարար կամ միջին ծանրության: Լուրջ վնասվածքներ չկան, թափանցող վերքեր չունենք, բեկորները չեն թափանցել որևէ խոռոչային օրգան կամ կրծքավանդակ: Կրծքավանդակի մասում ենթամաշկից 2 բեկոր է հանվել, նստատեղից՝ ևս երկու բեկոր: Վիրավորի կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց Աշոտ Կուրղինյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ժամը 9:25-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը Բաշինջաղյան փողոցից հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխել 1982 թ․ ծնված տղամարդու։
ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը
հայտնել է, որ Բաշինջաղյան փողոցում հնչել են կրակոցներ, մեկ անձ՝ Կ․ Մխիթարյանը, հրազենային վնասվածքով տեղափոխվել է բուժհաստատություն։