Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ հայտարարել է, որ Հայաստանի կողմից հարյուր միլիոնավոր դոլարի զենքի գնումը նոր սպառնալիքներ է ստեղծում տարածաշրջանի համար։ Այդ մասին նա հայտարարել է Ադրբեջանում Հնդկաստանի դեսպան Շրիդհարան Մադհուսուդհանանից հավատարմագրերն ընդունելիս:
Ալիևը տարակուսել է, թե «Ինչո՞ւ է Հայաստանը հարյուր միլիոնավոր դոլարի զենքեր գնում, եթե իսկապես խաղաղություն է ուզում Ադրբեջանի հետ»: Նրա խոսքով՝ «նման քաղաքականությունը կհանգեցնի նոր սպառնալիքների տարածաշրջանում»։
«Ալիևն ընդգծել է, որ այսօր Հայաստանում ռևանշիստական ուժերը գլուխ են բարձրացնում, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները շարունակվում են։ Նա նշել է, որ Հայաստանի արագ սպառազինումը նոր վտանգներ է ստեղծում»,- մանրամասնել է ադրբեջանական պետության ղեկավարի կայքը։
2022 թվականի սեպտեմբերին The Economic Times-ը հայտնել էր, որ Հնդկաստանը Հայաստանին կմատակարարի 244,7 միլիոն դոլարի զենք և զինամթերք: