ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի հերթական դեմառդեմ հանդիպման տեղն ու ժամանակը կորոշվեն երեք երկրների փոխվարչապետների խորհրդակցությունների արդյունքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Այսօր ընթանում են ինտենսիվ խորհրդակցություններ` Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հարցով` մեր` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներիս համանախագահության ներքո գործող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում»,- ասել է նա: