Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթ CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ վերընտրվելու դեպքում չի առաջադրվի նախագահական երրորդ ժամկետի համար։
«Ըստ գործող կանոնակարգի՝ նախագահ կարող է ընտրվել միայն երկու անգամ։ Իմ առաջին ժամկետն ավարտվել է, հիմա ընթանում են երկրորդ ժամկետի ընտրությունները։ Երկրորդ ժամկետով վերընտրվելու դեպքում այս գործընթացը հաջողությամբ կավարտվի»,- ասել է նախագահն ու նշել, որ չի կարող նախագահել Թուրքիան մինչև 2033 թ.-ը:
Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհրդի վերջնական արդյունքների համաձայն՝ Էրդողանը ստացել է վավեր ձայների 49,52 տոկոսը, Քըլըչդարօղլուն՝ 44,88 տոկոսը, Օգանը՝ 5,17 տոկոսը, Ինջեն՝ 0,43 տոկոսը։