Մայիսի 18-ի առավոտյան Նուբարաշենի աղբավայրի տարածքում նկատվել են ծխացող օջախներ։ Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ դեպքի մասին անմիջապես տեղեկացվել են քաղաքային իշխանությունները, որոնք էլ համայնքային ջրցաններն ու տեխնիկական այլ միջոցները կենտրոնացրել են աղբավայրի տարածքում՝ հրդեհը չեզոքացնելու նպատակով։
Գործընթացն իրականացվում է նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տեխնիկական ռեսուրսներով։
Համատեղ ջանքերով հաջողվել է հրդեհը տեղայնացնել։