ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է շրջակա միջավայրի պահպանության Սուլթան Ղաբուսի անվան ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2023 թվականի մրցանակ:
Մրցանակը կշնորհվի այն անձանց, խմբերին, հաստատություններին կամ կազմակերպություններին, որոնք բացառիկ ներդրում են ունեցել շրջակա միջավայրի կառավարման և/կամ պահպանման գործում՝ համահունչ այդ բնագավառում ՅՈՒՆԵՍԿՕ-ի վարած քաղաքականությանը:
Հայտերը կարող են ներկայացվել միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ ազգային հանձնաժողովի միջոցով։ Մրցանակի կանոնադրական պահանջներին և շնորհման չափանիշներին չհամապատասխանող հայտերը չեն ուսումնասիրվի:
Մրցանակի վերաբերյալ այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութից և մրցանակի պաշտոնական կայքից՝ https://bit.ly/3pHM9nr
Մասնակցության պարագայում հայտերը հարկավոր է ներկայացնել ՀՀ ԱԳՆ մինչև 2023 թվականի հուլիսի 5-ը՝ [email protected] էլ. հասցեին։