Արգենտինայում հազարավոր քաղաքացիներ ցույցեր են անցկացրել, նրանք բողոքում են երկրում գնաճի և գործազրկության դեմ, պահանջում իշխանություններից պարենային սուբսիդիաներ տրամադրել:
Տեղական լրատվամիջոցները նշում են, որ Արգենտինայում տնտեսական ճգնաժամը խորացել է կորոնավիրուսի պատճառով. երկրի բնակչության շուրջ 42 %-ի եկամուտը աղքատության շեմից ցածր է:
Ապրիլին երկրում գնաճը հասել է 109 տոկոսի: Մտավախություն կա, որ Արգենտինան 30 տարի անց կրկին կբախվի հիպերինֆլյացիայի: