Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, ծանոթացել իրականացվող բարեկարգման և վերանորոգման աշխատանքների ընթացքին:
Կենտրոնի բակային տարածքը բարեկարգվել է, իրականացվել է ծառատունկ:
Ամբողջությամբ վերանորոգվել և կահավորվել է ևս մեկ բաժանմունք, որտեղ կգործի Նևրոզների կլինիկան։
Կենտրոնի տնօրեն Արա Երեմյանի հետ քննարկվել են «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի մյուս հատվածների վերանորոգման ժամանակացույցն ու ընթացքը։