Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է հացահատիկի գործարքի երկարաձգումը երկու ամսով:
«Մենք կարող ենք հաստատել, որ ռուսական կողմը որոշում է կայացրել շարունակել այս գործարքը երկու ամիս ժամկետով։ Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցություններում կա հարաբերական արդյունք»,- նշել է Կրեմլի խոսնակը։
Ավելի վաղ հացահատիկի գործարքի երկարաձգման մասին հայտարարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: