Ռուսաստանի արտգործնախարարությունը վերահաստատել է հացահատիկի գործարքի երկարաձգումը մինչև հուլիսի 17-ը ներառյալ՝ առանց որևէ փոփոխության:
Համապատասխան հայտարարության մեջ նշվում է, որ եթե երկու ամսում չլուծվեն հացահատիկի գործարքի հետ կապված բոլոր խնդրահարույց հարցերը, հուլիսի 17-ից հետո պայմանավորվածությունը կդադարեցվի:
«Ուկրաինական հացահատիկը ծովային միջանցքով արտահանվում է առավելապես եկամտի բարձր և միջինից բարձր մակարդակ ունեցող պետություններ, այդ թվում՝ «կուշտ» եվրոպական շուկաներ։ Կարիքավոր երկրները 9 ամսվա ընթացքում ստացել են բացարձակ աննշան չափաբաժին՝ 722 000 տոննա (կամ 2,5%), ընդհանուր 30 մլն տոննայից, որը արտահանվել է ուկրաինական նավահանգիստներից»,- ընդգծել են գերատեսչությունում։