Յոթի խմբի երկրները պետք է միասնական քաղաքականություն մշակեն, որպեսզի համաձայնեցված արձագանքեն Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի և Հյուսիսային Կորեայի գործողություններին: Այդ մասին ասված է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հոդվածում, որը հրապարակել է The Globe and Mail թերթը՝ Հիրոսիմայում G7-ի գագաթնաժողովի նախաշեմին։
Կիսիդայի խոսքով՝ Ճապոնիան մտադիր է ամրապնդել համագործակցությունը համաշխարհային հանրության հետ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Մասնավորապես, Տոկիոն նախատեսում է մինչև 2030 թվականը մոբիլիզացնել ավելի քան 75 մլրդ դոլար պետական և մասնավոր ներդրումներ:
Ճապոնիայի վարչապետի կարծիքով՝ այն կարևոր տարածաշրջան է, որը ապագայում կխթանի համաշխարհային աճը, սակայն այն նաև բախվում է անվտանգության ու տնտեսության բազմաթիվ մարտահրավերների:
Յոթի խմբի գագաթնաժողովը տեղի կունենա Հիրոսիմայում մայիսի 19-21-ը: G7-ում այս տարի նախագահում է Ճապոնիան: Գագաթնաժողովին հրավիրված են նաև Ավստրալիայի, Բրազիլիայի, Վիետնամի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Հարավային Կորեայի ղեկավարները: