Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ հայտնել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից։
«Ղարիբաշվիլին շնորհավորել է Էրդողանին Թուրքիայում ընտրությունների հաջող անցկացման, առաջին փուլում ձեռք բերված հաջողության և խորհրդարանի ընտրությունում իշխող կուսակցության ստացած ձայների մեծամասնության համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Վրաստանի վարչապետն ընդգծել է Էրդողանի անձնական դերը Թուրքիա-Վրաստան ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում, ինչպես նաև աջակցությունը համատեղ միջազգային նախագծերին:
Ղարիբաշվիլին հաջողություն է մաղթել Էրդողանին նախագահի ընտրության երկրորդ փուլում։