Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի ընթացքում կարևորել է ՀԱՊԿ-ում միասնությունը՝ կազմակերպության անդամների ինքնիշխանության և անկախության պահպանման համար։
«Վստահ եմ, որ Բելառուսի նախագահության կարգախոսը, այն է՝ «Համերաշխության և համագործակցության միջոցով դեպի խաղաղություն և անվտանգություն», համապատասխանում է ՀԱՊԿ-ի բոլոր անդամների շահերին։ Չի կարելի այս առումով շրջանցել մեր միասնության հարցը։ Բելառուսն իր նախագահության շրջանակում նպատակ ունի անհրաժեշտ ջանքեր գործադրել՝ ՀԱՊԿ-ի պետությունների համախմբվածության բարձրացման համար»,- ասել է Բելառուսի ղեկավարը։
Նրա խոսքով՝ կազմակերպության ամրապնդման, դրա պատասխանատվության գոտում անվտանգության և կայունության ապահովման հեռանկարն առկա հակասությունների վերացումն է: