ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության մայիսի 18-ի նիստում հրապարակեց Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն առնչվող առաջիկա հանդիպումների օրակարգը:
«Արտաքին գործերի նախարարների մակարդակով մայիսի 19-ին հանդիպում է սպասվում Մոսկվայում: Հայաստանի արտաքին գործերի նախարարը մեկնել է արդեն Մոսկվա:
Ռուսական կողմից ստացել ենք առաջարկը՝ ՌԴ նախագահի միջնորդությամբ բարձրագույն մակարդակով եռակողմ հանիպում անցկացնելու Մոսկվայում մայիսի 25-ին, և մենք ընդունել ենք այդ առաջարկը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ հնգակողմ հանդիպում է նախատեսվում հունիսի 1-ին Քիշնևում՝ եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի շրջանակում:
Նման հնգակողմ հանդիպում նախատեսված է նաև հոկտեմբերին Գրանադայում:
Բրյուսելում հաջորդ եռակողմ հանդիպումը նախատեսված է հուլիսին»,- ասաց նա: