Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն կոչ է արել ընտրությունների երկրորդ փուլում քվեարկել իր օգտին՝ դադարեցնելու ապօրինի ներգաղթյալների հոսքը երկիր:
Նա նշել է, որ «երկիրը չի թողնի նրանց, ովքեր ցանկանում են 10 միլիոն ապօրինի ներգաղթյալներ բերել Թուրքիա»։ Քըլըչդարօղլուի խոսքով՝ այդ թիվը մի օր կարող է վերածվել 30 միլիոնի, ինչը սպառնալիք կդառնա երկրի գոյության համար։
Քըլըչդարողլուն իր մրցակցին՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, անվանել է «Ռուսաստանին ենթարկվող պսևդոառաջնորդ»: