ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 19-ին կլինի Մոսկվայում, որտեղ անցկացվելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումների հերթական փուլը:
Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ նախատեսված է երկկողմ հանդիպում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ և եռակողմ հանդիպում՝ Հայաստանի, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ: