Ադրբեջանի զինված ուժերը կրկին կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ. մեկ զինծառայող զոհվել է, շտապօգնության բուժակը՝ վիրավորվել:
Կոչ ենք անում ադրբեջանական ու հայկական կողմերին զերծ մնալ սադրիչ գործողություններից. Զախարովա:
ՀԱՊԿ դիտորդական առաքելության շնորհիվ Հայաստանն ավելի կայուն իրավիճակ կունենար. Լավրով:
Մոսկվայում սպասվում է Լավրով-Միրզոյան-Բայրամով հանդիպում:
Ոստիկանությունը հաղորդում է ստացել Նիկոլ Փաշինյանի որդուն առևանգելու փորձի մասին:
Կարմիր խաչը 20-օրյա դադարից հետո Լաչինի միջանցքով դեղորայք և առաջին անհրաժեշտության պարագաներ է տեղափոխել Արցախ:
Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելն անհրաժեշտություն է. Փաշինյանի ելույթը Եվրոպայի խորհրդի գագաթնաժողովում:
Վարչապետը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի, Գերմանիայի, Լատվիայի և Վրաստանի ղեկավարների հետ:
Իրանն ու Ռուսաստանը համաձայնագիր են ստորագրել 170 կիլոմետր երկարությամբ Ռաշթ-Աստարա երկաթուղու կառուցման մասին: