Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են հանրապետության վեց քաղաքացու՝ կապված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հետաքննության տվյալներով՝ ձերբակալվածները կապված են ««Իսլամական պետության» ազդեցիկ առաջնորդներից մեկի հետ, և նրա հրամանատարությամբ ծրագրել էին ահաբեկչական գործողություններ իրականացնել տարբեր երկրներում»։ Բացի այդ, առգրավվել են զինամթերք և պայթուցիկ նյութեր։ Քրեական հետաքննություն է հարուցվել նաև օտարերկրյա քաղաքացու նկատմամբ, որը տեղավորվել է ՆԳՆ միգրացիոն վարչության ժամանակավոր կացարանի կենտրոնում։
Վրաստանի հատուկ ծառայությունը նաև տեղեկացրել է, որ ահաբեկչական գործունեության մասին տեղեկությունը փոխանցվել է գործընկեր երկրների իրավասու մարմիններին։