Իրաքի կառավարությունն արգելել է ԱՄՆ դոլարի օգտագործումը երկրում։ Այս մասին հայտնում է The National գործակալությունը։
Նշվում է, որ արգելքի նպատակն է աջակցել իրաքյան դինարի օգտագործմանը, ինչպես նաև նվազեցնել դոլարի ազդեցությունը։
Իրաքի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ արտարժույթի հետ գործ ունեցող ցանկացած անձ կենթարկվի իրավական տույժերի։