Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ոստիկանությունը հաղորդում է ստացել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի վերաբերյալ:
Աշոտ Փաշինյանին փորձել են առևանգել իր տան մերձակայքից` այսօր` ժամը 15-ի սահմաններում: Նրան ստիպել են նստել մեքենան, ապա Աշոտ Փաշինյանը դուրս է թռել մի պահ կանգ առած մեքենայից, վրաերթի ենթարկվել առևանգողների մեկ այլ մեքենայից, ինչի հետևանքով վնասել է ոտքը:
Աշոտ Փաշինյանի կողմից ոստիկանությունում ներկայացված հաղորդումը փոխանցվել է ՔԿ:
Հրապարակվել են կադրեր՝ ինչպես է Աշոտ Փաշինյանը դուրս նետվում մեքենայից և վրաերթի ենթարկվում: