Միավորված ազգերի կազմակերպությունը գնահատել է ուկրաինական ենթակառուցվածքների վերականգնման ծախսերը, որոնք վնասվել կամ ավերվել են պատերազմի հետևանքով։ Դրա համար կպահանջվի առնվազն 411 միլիարդ դոլար:
«Ուկրաինայի տնտեսությունը պատերազմի պատճառով կորցրել է իր արդյունաբերական հզորությունների և էներգետիկ ենթակառուցվածքների զգալի մասը: Չնայած արտաքին ֆինանսական օգնությանը, ներառյալ Արժույթի միջազգային հիմնադրամի վարկը և Եվրամիության ու Միացյալ Նահանգների ուղղակի բյուջետային աջակցությունը, հավանական է, որ 2023 թվականին երկրի տնտեսությունը լճանա»,- ասվում է ՄԱԿ-ի «Համաշխարհային տնտեսական իրավիճակը և 2023 թվականի կիսամյակի հեռանկարները» զեկույցում։
Նշվում է, որ Ուկրաինայի երկարաժամկետ հեռանկարները կախված կլինեն պատերազմի տևողությունից ու ինտենսիվությունից, ինչպես նաև ենթակառուցվածքների վերականգնումը ֆինանսավորելու՝ երկրի կարողությունից։