Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է 2023 թ. ապրիլ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:
2023 թվականի ապրիլ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 80 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտում:
Հսկողական միջոցառումների արդյունքում չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողներին ընդհանուր առաջադրվել է 32 մլն դրամի չափով տուգանք:
Չգրանցված վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների ցանկը՝ այստեղ: