Ամերիկացի պաշտոնյաները հայտարարել են, որ Վաշինգտոնից Կիև տեղափոխված Patriot զենիթահրթիռային համակարգն ամենայն հավանականությամբ վնասվել է, ոչ թե ոչնչացվել, հետևաբար այն հնարավոր է վերանորոգել Ուկրաինայի տարածքում։ Այս վարկածը հրապարակվել է Reuters գործակալության նյութում։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ռուսական զինված ուժերը Կիևում «Կինժալ» գերձայնային հրթիռով խոցել են ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգը։
Reuters-ը նշել է, որ ամերիկյան կողմն ակնկալում է լրացուցիչ տեղեկություն ստանալ կատարվածի մասին։ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին ասել է, որ ԱՄՆ-ը չի կարող հաստատել Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության համակարգի վնասը։ Նա, միաժամանակ, վստահեցրել է, որ ամերիկյան կողմը պատրաստ է օգնելու Կիևին վերանորոգման հարցում։