Մայիսի 17-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդական Ենս Պլյոտների հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:
ԱԽ քարտուղարը զրուցակցին է ներկայացրել Բրյուսելում տեղի ունեցած բանակցությունների մանրամասները:
Կողմերը քննարկել են Քիշնևում կայանալիք հնգակողմ հանդիպման օրակարգին վերաբերող հարցեր: