Աշխեն Հայրապետյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից և նշանակվել ԱԺ նախագահի խորհրդական:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006 Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով և հիմք ընդունելով Աշխեն Հայրապետյանի 2023 թվականի մայիսի 16-ի դիմումը՝ կարգադրում եմ.
1. 2023 թվականի մայիսի 16-ից Աշխեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ազատել Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից:
2. 2023 թվականի մայիսի 16-ից Աշխեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել Ազգային ժողովի նախագահի խորհրդական»,- ասված է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ: