Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ծննդյան օրվա կապակցությամբ:
Ուղերձում ասվում է.
«Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Ձեր տարեդարձի կապակցությամբ:
Հայաստանը բարձր է գնահատում Ձեր անձնական ներդրումը բարեկամության, փոխադարձ հարգանքի և վստահության երկարամյա ավանդույթների վրա հիմնված հայ-ղազախական հարաբերությունների զարգացման գործում։
Վստահ եմ, որ պետական գործչի Ձեր հարուստ փորձը, մասնագիտական և անձնական բարձր որակները կշարունակեն նպաստել Ղազախստանի Հանրապետության ազգային շահերի պաշտպանությանը, նրա միջազգային հեղինակության բարձրացմանը և բարեկամ ղազախ ժողովրդի բարեկեցությանը:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անձնական երջանկություն և հաջողություններ Ձեր պատասխանատու գործում»: