Մոսկվան չի տեսնում արևմտյան միջնորդության դրական արդյունքները հայ-ադրբեջանական գործընթացում, կա միայն օրակարգն ընդհատելու և Ռուսաստանի ձեռքբերումներն իրենց վերագրելու մոլեգին ցանկություն: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ճեպազրույցի ժամանակ:
«Առայժմ մենք խանդի հասնող ինչ-որ չարություն ենք տեսնում: Արևմուտքը չի հիշատակում կարգավորման հիմնարար փաստաթղթերի մասին, քանի որ դրանք մշակվել և սկսել են իրականացվել ու արդյունքներ տալ Մոսկվայի միջնորդությամբ: Բրյուսելն ու Վաշինգտոնը չեն ցանկանում որևէ մեկին զիջել «առաջնության դափնիները»,- ասել է Զախարովան:
«Դա էլ Արևմուտքի ամբողջ միջնորդությունը դարձնում է ապակառուցողական։ Նրանց ջանքերի կառուցողականությունն ու իրական արդյունքները չկան։ Դրա համար էլ չեն ուզում հիշատակել Մոսկվայի զարգացումների մասին։
Ռուսական կողմը գնահատում է այն քայլերը, որոնք արդյունք են տալիս։ Բայց Արևմուտքի դեպքում դեռ գնահատելու ոչինչ չկա»,- ասել է դիվանագետը։