Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մոտ 20-օրյա դադարից հետո հնարավորություն է ստացել Լաչինի միջանցքով որոշակի քանակությամբ դեղորայք և առաջին անհրաժեշտության պարագաներ տեղափոխել Արցախ տեղի բուժհաստատություններում վերաբաշխելու համար:
Հայաստանում Կարմիր խաչի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Լուրերի» հետ զրույցում հայտնել է, որ պատասխանատու կողմերի հետ կապի մեջ են՝ Լաչինի միջանցքով Արցախից բուժում ստանալու կարիք ունեցող քաղաքացիների տեղափոխումը Հայաստան ևս վերականգնելու համար:
«Վերջին մեր տեղափոխությունը անձանց տեղի է ունեցել ապրիլի 29-ին: Տեղափոխվել են 16 բուժառուներ՝ Հայաստանի տարբեր բուժկենտրոններում իրենց բուժումը շարունակելու նպատակով: Մենք տիրապետում ենք իրավիճակին, բնականաբար, և կապի մեջ ենք մշտապես տեղական կառույցների հետ»,- ասաց Հայաստանում Կարմիր խաչի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: