Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. ապրիլ ամսվա ընթացքում հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:
2023 թվականի ապրիլ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 774 հարկ վճարողի մոտ արձանագրվել են ՀԴՄ կիրառման խախտումներ:
Խախտում թույլ տված հարկ վճարողներին ընդհանուր առաջադրվել է շուրջ 368.1 մլն դրամի չափով տուգանք:
ՀԴՄ կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը և գործունեության համապատասխան օբյեկտների լուսանկարներն այստեղ։