Ոստիկանությունը հաղորդում է ստացել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի վերաբերյալ:
Տեղեկությունը «Լուրերին» հայտնեցին ոստիկանությունից` նշելով, որ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ, իսկ կազմված փաստաթղթերը կուղարկվեն Քննչական կոմիտե:
Աշոտ Փաշինյանին փորձել են առևանգել իր տան մերձակայքից` այսօր` ժամը 15-ի սահմաններում: Նրան ստիպել են նստել մեքենան, ապա Աշոտ Փաշինյանը դուրս է թռել մի պահ կանգ առած մեքենայից, վրաերթի ենթարկվել առևանգողների մեկ այլ մեքենայից, ինչի հետևանքով վնասել է ոտքը: