Մայիսի 19-ին Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։ Այդ մասին չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Դիվանագետը մանրամասնել է, որ այդ օրը նախատեսված են նաև Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումներ։
«Մոսկվան հուսով է, որ շփումները կնպաստեն հայ-ադրբեջանական գործընթացի առաջմղմանը և վիճելի հարցերի լուծմանը»,- ասել է Մարիա Զախարովան և հավելել.
«Հարկավոր է քննարկել հարաբերությունների կարգավորման հեռանկարները՝ հաշվի առնելով տարածաշրջանում տիրող իրավիճակը, եռակողմ համաձայնագրերի իրականացումը, այդ թվում՝ հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանների սահմանազատումը, խաղաղության պայմանագրի նախապատրաստումը և շփումները հասարակությունների միջև»։